Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

«Մեր գրադարանները. կարդալ ռուսերեն» նախագիծ 2026թ

Շիրակի մարզային գրադարանի Այլ խմբերի սպասարկման աշխատանքների բաժնի աշխատակից Լիլիթ Պետրոսյանը օգոստոսի 24-29-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող ,,Наши библиотеки. Читать по-русски’’ մասնագիտական զարգացման ծրագրին:
Ծրագիրը ներառում էր գրադարանային ոլորտի մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև այցեր Սանկտ Պետերբուրգի մի շարք գրադարաններ, որոնց շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ունեցել ընդլայնելու իրենց մասնագիտական գիտելիքներն ու ծանոթանալու գրադարանային ոլորտի ժամանակակից փորձին և ոլորտում կիրառվող նոր մոտեցումներին:
Աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերած փորձն ու տպավորությունները Լ. Պետրոսյանը ներկայացրեց Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցների համար կազմակերպված հանդիպման ընթացքում:
Նման ծրագրերն ու աշխատանքային այցերը կարևոր նշանակություն ունեն գրադարանի շարունակական զարգացման համար: Դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ, ծանոթանալ միջազգային փորձին, փոխանակվել մասնագիտական գաղափարներով և ուսումնասիրած արդյունավետ մոտեցումները հետագայում կիրառել սեփական աշխատանքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով