Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Հեքիաթին հյուրՏիկնիկային ներկայացումներ

Շիրակի Նռանե մսուր-մանկապարտեզ

Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալեցինք «Շիրակի Նռանե մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաներին՝ տնօրեն Ս. Հարությունյանի, դաստիարակ Է. Երանոսյանի և դաստիարակի օգնականներ Ք. Գրիգորյանի ու Ն. Գասպարյանի ուղեկցությամբ։
Գրադարանի աշխատակցուհի Լ. Պետրոսյանի ուղեկցությամբ փոքրիկները շրջայց կատարեցին գրադարանում` բացահայտելով գրքերի հետաքրքիր ու կախարդական աշխարհը։ Այնուհետև երեխաները դիտեցին տիկնիկային ներկայացում, որից հետո «կիսվեցին» իրենց տպավորություններով և կարծիքներով։
Հանդիպման ընթացքում փոքրիկներին սպասվում էր նաև ինտելեկտուալ խաղ: Նրանք մեծ ոգևորությամբ փորձեցին գուշակել հանելուկների պատասխանները։ Իսկ այցի ավարտին փոքրիկներն ուրախ պարեցին և բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին գրադարանին։
Մեր փոքրիկ հյուրերի այցը ևս մեկ գեղեցիկ առիթ էր՝ գրքի և գրադարանի հանդեպ սերը նոր սերնդի մեջ սերմանելու ու ամրապնդելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով