Գյումրու N 19 ռուսական դպրոցի 3-րդ դասարան
Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալվել էին Գյումրու N 19 ռուսական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Նարինե Թորոսյանի ուղեկցությամբ։
Գրադարանի աշխատակցուհի Լուսինե Դավոյանը երեխաներին ծանոթացրեց գրքերի զարմանահրաշ աշխարհին:
Այցի ընթացքում աշակերտները դիտեցին ուսուցողական մուլտֆիլմ, ապա Լ. Դավոյանը նրանց համար ընթերցեց ռուսական հեքիաթ։ Հեքիաթի շուրջ ստեղծված ջերմ մթնոլորտը փոքրիկ ընթերցասերներին հնարավորություն տվեց ոչ միայն ունկնդրել, այլև «կիսվել» կարծիքներով։
Հանդիպման ավարտին աշակերտները մասնակցեցին վարպետաց դասի, որի շրջանակում պատրաստեցին գունեղ թղթե ծաղիկներ՝ զարգացնելով իրենց ստեղծագործական հմտությունները։
Տարբեր ու հետաքրքիր զբաղմունքներով հագեցած այցից հետո երեխաները գրադարանից հեռացան արևոտ տրամադրությամբ:
