Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյան՝ ՀայԴալեկ
Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալվել էր ճանաչված ու սիրված բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը՝ ՀայԴալեկը։
Զրույցը վարեց գրադարանի աշխատակցուհի Վիկա Պետրոսյանը, ով հետաքրքիր հարցերի շնորհիվ կարողացավ հանդիպմանը հաղորդել դինամիկ ու անկաշկանդ ընթացք։
Ռաֆիկ Համբարձումյանը պատմեց իր կյանքի, անցած ճանապարհի և ընտրած մասնագիտության մասին, կիսվեց զվարճալի պատմություններով, ինչպես նաև անդրադարձավ բլոգերության առանձնահատկություններին, դժվարություններին և այն հետաքրքիր կողմերին, որոնք հաճախ մնում են կադրից դուրս։
Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բլոգերին և ստանալու անկեղծ պատասխաններ:
Հանդիպումն անցավ անմիջական և ուրախ մթնոլորտում։
Հանդիպման ավարտին գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Ռաֆիկ Համբարձումյանին ջերմ ու անկեղծ զրույցի համար՝ կարևորելով նման հետաքրքիր և անմիջական հանդիպումների արդյունավետությունը գրադարանային առօրյայի բազմազանության ձևավորման գործում։
