Հանդիպում հեղինակ-կատարող Արմեն Դոլինյանի հետ
Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալել էինք սիրված և ճանաչված հեղինակ-կատարող Արմեն Դոլինյանին։
Հանդիպումը վարեց գրադարանի աշխատակցուհի Ռոզի Միքայելյանը:
Միջոցառմանը ներկա էին Արմեն Դոլինյանի երգարվեստի բազմաթիվ սիրահարներ, ովքեր հնարավորություն ունեցան ոչ միայն լսելու իրենց սիրելի արտիստին, այլև ճանաչելու նրան բոլորովին այլ կողմից։
Հետաքրքիր հարցուպատասխանի ձևաչափով Արմեն Դոլինյանը պատմեց իր անցած ստեղծագործական ճանապարհի, առաջին քայլերի, դժվարությունների և հաջողությունների մասին, կիսվեց հետաքրքիր պատմություններով, որոնք բացահայտեցին, թե ինչպիսին է նա բեմից դուրս։
Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան երգչին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, իսկ հանդիպումն առավել ջերմ ու տպավորիչ դարձավ Արմեն Դոլինյանի կենդանի կատարումներով, որոնք ստեղծեցին յուրահատուկ մթնոլորտ:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը շնորհակալություն հայտնեց հյուրին հետաքրքիր, անկեղծ և բովանդակալից հանդիպման համար՝ մաղթելով նորանոր ստեղծագործական հաջողություններ և մեծ բեմեր:
Շիրակի մարզային գրադարանը շարունակում է իր առաքելությունը` հանդիսանալով ոչ միայն գրքի և ընթերցողի միջև ամուր կամուրջ, այլև մշակութային կենդանի միջավայր:
