Դեռահասությունը ներսից և դրսից. ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական տեսանկյունները

Շիրակի մարզային գրադարանում տեղի կունենա «Դեռահասությունը ներսից և դրսից. ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական տեսանկյունները» թեմայով հանդիպում` կլինիկական հոգեբան-հոգեթերապևտ Անահիտ Պետրոսյանի հետ:
Դեռահասությունը կյանքի կարևոր փուլերից է, որն ուղեկցվում է բազմաթիվ ֆիզիոլոգիական, հուզական և սոցիալ-հոգեբանական փոփոխություններով։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն՝
դեռահասության տարիքի ֆիզիոլոգիական փոփոխությունները,
հուզական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները,
դեռահասի հետ ճիշտ հաղորդակցման մեթոդները,
առողջ ինքնագնահատականի և վստահության ձևավորման կարևորությունը։
Հանդիպումը նախատեսված է դեռահասների, ծնողների, ընտանիքի անդամների, ուսուցիչների և դեռահասների հետ աշխատող մասնագետների համար։
Օր՝ հուլիսի 18
Ժամ՝ 12:00-14:00
Վայր՝ Շիրակի մարզային գրադարան (Աճեմյան 2/1)
Մուտքն ազատ է
