Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Եվրոպական ժառանգության օրեր

«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի Հայաստանում անցկացվում են օգոստոսի 26-ին և 27-ին՝ «Կենսունակ ժառանգություն» խորագրով: Ծրագիրը նվիրվում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։
Շիրակի մարզային գրադարանը ևս անմասն չմնաց օրվա խորհրդին համահունչ մշակութային միջոցառումներից:Գրադարանի օտարալեզու գրականության բաժնի կողմից ցուցադրվեց եվրոպական հայտնի գրադարանների մասին պատմող ֆիլմ,որի ավարտից հետո ներկաները քննարկեցին և փորձեցին գտնել նմանություններ և տարբերություններ արդի գրադարանների հետ: Նկատի ունենալով, որ հայ գրատպության հիմքը դրվել է Եվրոպայում (1512թվ. Հակոբ Մեղապարտ, Վենետիկ, 1660-1680 թվ. Ոսկանյան տպարանը Ամստերդամում…), գրադարանի ընթերցարանում որպես փոքրիկ ցուցադրություն ներկայացված էր հայ գրատպության մասին պատմող գրականություն,զուգահեռ ներկայացված էր նաև հայկական մատենանիշերի գրքային փոքրիկ ցուցահանդես: Գրքերը կցուցադրվեն գրադարանի ընթերցարանում եւս մի քանի օր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով