Երեքշաբթի, 30 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

«Ապրումների սրճարան» գրքի շնորհանդես

Գրադարանի «Վերնահարկ» սրահում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործող Լիանա Կարապետյանի «Ապրումների սրճարան» գրքի շնորհանդեսը: Գիրքը երևակայական մի սրճարանի մասին է, որն անցնում է շաբաթվա օրերի խելահեղ շրջափուլով և անձնավորում օրերն իր հաճախորդների մեջ, որոնց ապրումներն այնքան խնամքով են թաքնված նրանց խոսքերում և այնքան ակնհայտ են մի բաժակ սուրճի կամ թեյի հետ մենախոսության մեջ: Շնորհանդեսն անցավ անչափ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում : Հեղինակը իր շնորհակալությունը հայտնեց բոլոր ներկաներին, ովքեր իր օրը գեղեցկացրեցին իրենցով, կիսվեց իր զգացողություններով , մտորումներով: Ներկաներին հուզեց երիտասարդ ստեղծագործողի անկեղծ մտահոգությունները, ազնիվ ու մարդկային ապրումները: Շատերը ցանկություն հայտնեցին անպայման կարդալ, ինչպես նաև ունենալ «Ապրումների սրճարան» գիրքը իրենց գրապահարանում: Հեղինակը իր գրքից մի քանի օրինակ նվիրաբերեց մարզային գրադարանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով