Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Մեծ Հայրենական 76

Շիրակի մարզային գրադարանի սպասարկման բաժնում բացված Մեծ Հայրենականում խորհրդային ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի 76-ամյակին նվիրված անկյունում, Գյումրու թիվ. 25 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանցիների մասնակցությամբ անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ (դասատուՎարդուհի Մուշեղյան): Ցերեկույթի ծրագրում ներառված էին տասնյակ միլիոնավոր մարդու կյանք խլած պատերազմի մասին փաստեր, թվեր, դեպքեր: Հայերենով և ռուսերենով ներկայացվեցին հայ և ռուս հեղինակների պաթետիկ ու լիրիկական բանաստեղծություններ, կատարվեցին ռազմաշունչ, հայրենասիրական երգեր: Դպրոցականները ծանոթացան սպասարկման բաժնում բացված «Հաղթանակն ապրում է սերունդներով»/ «Победа живет в поколенияx» խորագիրը կրող երկլեզվյա գրքային ցուցահանդեսում ներկայացված գրքերին, լուսանկարչական հուշալբոմներին: Ցուցահանդեսում ներկայացված էին գրադարանի հավաքածուներում պահպանվող բազմաժանր գրքեր պատմական, փաստագրական, վավերագրեր, ռազմաճակատային գործողությունների մասնակիցների հուշագրություններ,ինչպես նաևգեղարվեստական գրականություն: Ցուցադրության էին դրված գրադարանավարների ու գրադարանի ընթերցողների ընտանիքների անդամներին պատկանող, Մեծ հայրենականի տարիներին խորհրդային զինվորների կողմից օգտագործվող զինվորական իրեր սաղավարտից մինչև թեյի բաժակ, նավթի լամպ, զինվորական համազգեստ, երկու տասնյակից ավելի զինվորական մեդալներ, ռազմաճակատային տարիների լուսանկարներ: Ցերեկույթի ընթացքում միաժամանակ ցուցադրվեց ռազմաճակատային կյանքի մասին պատմող տեսանյութ, հնչեցին ռազմաճակատային տարիների երգեր պրոֆեսիոնալ արտիստների կատարմամբ:
Ցերեկույթի ավարտին դպրոցականների ելույթը գնահատեցին և խաղաղ գալիք մաղթեցին գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը, Գյումրիում գործող «Ռուսական տան» տնօրեն Հարություն Համբարձումյանը: Նրանց խորհուրդն էր երեխաներին` լավ սովորել, ճանաչել հերոսներին ու վառ պահել նրանց հիշատակը, մեծանալ հայրենասեր հերոսական սերնդին արժանի փոխարինողներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով