Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ազգային գրադարանային շաբաթ օր-3 «Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»

«Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»:

Վ.Սարոյան` Այդ բարի հսկան

Իրականացված հերթական միջոցառում-քննարկումը նվիրված էր հայազգի անվանի գրող Վիլյամ Սարոյանինին: Գրողի ծննդյան 115-ամյակի առիթով գրադարանում հավաքվել էին ՇՊՀ բանասիրական ֆակուլտետի 2րդ և 3րդ կուրսի ուսանողները, Գյումրու 8-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներ և թ.1 արհեստագործական ուսումնարանի մի խումբ ուսանողներ դասախոս Սանո Թումասյանի գրական խմբակի անդամները: Գրադարանի Միջոցառումների կազմակերպման և ընթերցարանի բաժնում (վարիչ`Լ.Դավոյան) ձևավորվել էր գրողին նվիրված գողտրիկ անկյուն, ուր նրա հեղինակած գրքերի, գրքերից ընտրված քաղվածքների կողքին տեղ էր գտել նաև հին մի գրամեքենա: Բաժինը պատրաստել էր նաև Սարոյանին նվիրված հետաքրքիր տեսանյութ : Սանո Թումասյանի ներածական խոսքից հետո հետաքրքիր զրույց ծավալվեց Սարոյան գրողի, նրա ստեղծագործությունների հայեցի բնույթի, որպես հայրենասեր անհատ նրա մարդկային որակների և այլնի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին նաև ընթերցողներ, գրադարանավարներ: Քննարկման ավարտին ընթերցողներին ուղղվեց հորդոր` շատ ընթերցել առհասարակ և ընթերցել Սարոյան` առանձնապես:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով