Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Ազգային գրադարանային շաբաթ օր-4 Անի Ռաշոյան

Ազգային Գրադարանային Շաբաթվա շրջանակներում,  Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մարզի կին արվեստագետ,երիտասարդ ստեղծագործող Անի Ռաշոյանի հետ: Անի Ռաշոյանը պատրաստում է զարդեր,ունի նաև կտավներ:Ստեղծագործությունները աչքի են ընկնում վառ գույներով ու պայծառությամբ:Հանդիպման ընթացքում ստեղծագործողը պատմեց ստեղծագործական ուղին սկսելու,ոլորտում եղած դժվարությունների,ոգեշնչման աղբյուրի ու իր ստեղծագործությունների մասին: Առանձին-առանձին ներկայացրեց իր ստեղծած զարդերը,որոնք «Վերնահարկ»-ում կրում էին գրադարանի աշխատակիցները: Լինելով Գյումրիում հայտնի «Jevo» «արվեստի նկուղ»-ի հիմադիրներից ` Մամիկոն Միքայելյանի կինը,Ա.Ռաշոյանը պատմեց ,որ զարդերի ստեղծման գործում իրեն օգնում ու սատարում է ամուսինը: Ջերմ ու գեղեցիկ զրույց ծավալվեց,որը բացահայտեց ստեղծագործողին որպես վառ, կենսուրախ ու քնքուշ անհատականություն: Գրադարանը ողջունում և գնահատում է նմանատիպ միջոցառումների անցկացումը գրադարանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով