Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ազգային գրադարանային շաբաթ օր-5 Ազնավուրը Շառլի աչքերով

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում կազմակերպված հերթական միջոցառումը անցկացվեց Գյումրու թ.1ավագ դպրոցի աշակերտների հետ: Ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի Ա.Գրիգորյանի ղեկավարությամբ դպրոցականները պատրաստել էին «Ազնավուրը Շառլի աչքերով» հետաքրքիր ու հուզիչ ծրագիր նվիրված սիրված շանսոնյեին: Այն հետաքրքիր պատում էր` կենսագրական մանրամասներ, ստեղծագործական կյանքի պատառիկներ, հուշեր, գնահատանքի խոսքեր ու իհարկե`նմուշներ իր երգացանկից աշակերտուհիներից կատարմամբ, «Քեզ համար,Հայաստանը»` դուետ կատարումով: 10-րդ րդ դասարանցի Իրինա Հակոբյանը մարզային գրադարանին նվիրեց մատիտով իր կատարած Շ.Ազնավուրի դիմանկարը:
Գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը դրվատանքով արտահայտվեց դպրոցականների ֆրանսերենով ազատ ու անկաշկանդ արտահայտվելու կարողությունների, ներկայացվող նյութի ճիշտ ընկալման ու գեղեցիկ մատուցման համար: Նման միջոցառումը, իհարկե, միակը մնալ չէր կարող և մտահղացում ծնվեց հաջորդիվ հանդիպելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով