Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Մեծերը Չարենցի մասին

Գրադարանում դեռևս շարունակվում են  չարենցյան միջոցառումները: Շիրակի մարզային գրադարանի ջերմ ու լուսավոր  ընթերցարանում  հյուրընկալվել էին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի 9-րդ «գ» դասարանի  աշակերտները` դասղեկ` Վ.Մուշեղյանի ուղեկցությամբ: 

«Մեծերը Չարենցի մասին» խորագրով բաց դասն անցավ ինտերակտիվ զրույցի ձևով, հետաքրքիր, աշխույժ ու անմիջական մթնոլորտում: Չարենցի շունչն ու ոգին  համակել էր  ներկաներին…

…Վաղվա լույսով իմ սիրելի

Տեսնենք վաղը կամ ապագան ինչ կբերի…

Միջոցառումը չարենցյան տողերով  ամփոփելով դասղեկ Մուշեղյանը, հույս հայտնեց, որ նմանատիպ  դասերն ու հանդիպումները շարունակական կլինեն: Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպան բաժնի վարիչ Ա. Արշակյանը իր շնորհակալությունն հայտնեց բոլորին ակտիվ մասնակցության համար և, որ կարողացան պոեզիայի  շնորհիվ  խինդ ու բերկրանքով լցնել  ներկաների սրտերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով