Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Լռակյաց հիվանդը-գրքի քննարկում

Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում տեղի ունեցավ Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» գրքի քննարկումը: Քննարկումը ղեկավարում էին ՇՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչ `Կ.Սահակյանը, ՇՊՀ դասախոսներ Ս. Եղիազարյանը, Ա.Թադևոսյանը: Քննարկմանը մասնակցում էին ՇՊՀ հոգեբանության ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները: Կատարվեց գրքի հատվածային ընթերցումներ, անցկացվեց հերոսների հոգեվիճակների վերլուծություն:Գիրքը պատմում է նկարչուհի Ալիսիա Բերենսոնի մասին: «Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: »
Գրքի հետագա ընթացքի ,հերոսների կերպարների ու հոգեբանական վիճակների մասին քննարկումները բազմակողմանիորեն բացահայտեցին գիրքն ու գրքի ասելիքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով