Միխայիլ Բուլգակով-130

2021թ. մայիսի 15-ին լրացավ «առեղծվածային մտքի վարպետի» Միխայիլ Բուլգակովի 130-ամյակը: Հոբելյանական օրվան նվիրված Շիրակի մարզային գրադարանին կից ռուսական գրականության և մշակույթի անկյունում բացվեց գրքային ցուցափեղկ նվիրված հեղինակին: Ներկայացված են Միխայիլ Բուլգակովի գրքերը, ստեղծագործությունների նկարազարդումները, հետաքրքիր փաստեր հեղինակի կյանքից և ստեղծագործություններից, այս ամենը կօգնի ընթերցողին մոտիկից ճանաչել գրողին, ծանոթանալ նրա ճակատագրին, որը լի է եղել գաղտնիքներով և առեղծվածներով : Մայիսի 17-18 -ը ՇՄԳ-ին կից ռուսական գրականության և մշակույթի անկյուն այցելեցին Շիրակի պետական համալսարանի քոլեջի գրադարանային գործ բաժնի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները: Ցուցահանդեսի հետ ծանոթանալուց հետո նրանք դիտեցին փաստավավերագրական ֆիլմ՝ «Михаил Булгаков. Роман с тайной»:
Միջոցառումն անցկացվեց Շիրակի մարզային գրադարանի և Գյումրու «Ռուսական տան» միջև՝ համագործակցության ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսը ներկայացված է ՇՄԳ-ին կից ռուսական գրականության և մշակույթի կենտրոնում ` մինչև մայիսի 24-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով