Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Էլեկտրոնային սպասարկման ծրագրի ներդրումը

«Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ում Էլեկտրոնային սպասարկման ծրագրի ներդրման աշխատանքները սկսելու նպատակով` գրադարանում էին Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները, որոնք սպասարկման բաժնի աշխատակիցների համար անցկացրեցին դասընթաց: Հայաստանի ազգային գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Տաթև Թամազյանը, Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցներին ծանոթացրեց «Կոհա» ծրագրի շրջանակում Էլեկտրոնային սպասարկման ծրագրի բոլոր նրբություններին: Տեղում ցույց տվեց, թե ինչպես կարելի է ստեղծել ընթերցողների շտեմարան,ինչպես կազմակերպել գրականության դուրս տրումը և ընդունումը,ինչպես դուրս բերել սպասարկման հաշվետվությունները և վիճակագրական տվյալները։ Հայաստանի ազգային գրադարանը Շիրակի մարզ դատարկաձեռն չէր եկել. համագործակցության և գրքափոխանակության բաժինը Շիրակի մարզային գրադարանին, «Ախուրյանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ-ին, «Արթիկի գրադարան» ՀՈԱԿ-ին,Մարալիկի քաղաքային գրադարանին, «Աշոցք գրադարան» ՀՈԱԿ-ին անհատույց գրքեր տրամադրեց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով