Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Մասնագիտական երկխոսություն

Շիրակի մարզային գրադարանի բակում, այս տարվա մեջ, առաջին անգամ տեղի ունեցավ բացօթյա միջոցառում: Եվրոպական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերի առաջին կուրսեցիների մասնակցությամբ անցկացվեց «Մասնագիտական երկխոսություն» խորագրով բաց-դաս միջոցառում: Յուրաքանչյուր թեմատիկ խումբ իր պատկերացումը փոխանցեց ունկնդիրներին՝ ապահովելով անգլալեզու միջավայր, իսկ կոնսերվատորիայի ուսանողների երաժշտական դասական կատարումները լրացրեցին և ավելի կատարյալ դարձրեցին մատուցվող նյութն ու ասելիքը: Մոտ մեկ ժամ տևողությամբ այդ հրաշալի միջոցառումը մեծ բավականություն պատճառեց բոլոր ներկաներին և հրավիրվածներին: Միջոցառման կազմակերպիչն էր անգլերենի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Մատիկյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով