Հանդիպում մանկագիր՝ Կարինա Վիվի Նաջարյանի հետ

Շիրակի մարզային գրադարանում տեղի կունենա հանդիպում մանկագիր, «Արկածային Քառյակը» հեքիաթաշարի հեղինակ Կարինա Վիվի Նաջարյանի հետ։
Հանդիպման ընթացքում կխոսենք հեղինակի ստեղծագործությունների մասին, կբացահայտենք նրա հեքիաթների հետաքրքիր ու գունեղ աշխարհը, ինչպես նաև կզրուցենք գրքի և ընթերցանության կարևորության մասին։
Սիրով սպասում ենք թե՛ փոքրիկ ընթերցասերներին, թե՛ մեծահասակներին։
Օր` հոկտեմբերի 2
Ժամ` 14:30
Վայր` Շիրակի մարզային գրադարան(Աճեմյան 2/1)
