Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

Բաց-դաս «Վանի թագավորության մշակույթը»

Կրթական ծրագրի շրջանակներում Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական բաց դասը: Այս անգամ գրադարանի Արվեստի բաժնում հյուընկալվել էին մարզի Հովունի բնակավայրի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիները` ուղեկցությամբ արվեստ-կերպարվեստ առարկաների ուսուցչուհի Վարդուհի Սարգսյանի: Բաց-դասի թեման էր «Վանի թագավորության մշակույթը»:
Հանդիպման շրջանակներում ներկաները ծանոթացան այդ ժամանակաշրջանի պատմական միջավայրին, պետական կառուցվածքին և մշակութային նվաճումներին, որոնք կարևոր դեր են ունեցել հայկական քաղաքակրթության զարգացման գործում։
Աշակերտները մասնակցեցին հարցուպատասխանի և փոքր քննարկումների, որոնց ընթացքում արտահայտեցին իրենց կարծիքներն ու գիտելիքները թեմայի վերաբերյալ։
Բաց դասն անցավ հետաքրքիր և ուսանելի մթնոլորտում՝ քարտեզների, պատկերների և պատմական փաստերի ներկայացմամբ։ Գրադարանի Արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանի կողմից նախապես տրամադրած գրականության միջոցով աշակերտները հնարավորություն ունեցան ավելի պատկերավոր ծանոթանալու Վանի թագավորության արվեստին ու կենցաղին։
Դպրոցականները հնարավորություն ունեցան խորացնելու գիտելիքները Վանի թագավորության մշակույթի վերաբերյալ, ծանոթանալու հնագույն հայկական արվեստի առանձնահատկություններին, զարգացնելու պատմամշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրությունն ու գնահատանքը, ինչպես նաև ծանոթանալու գրադարանի ֆոնդում առկա թեմատիկ գրականությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով