«Երիտասարդ բնապահպան» սեմինար-պարապմունք

Շիրակի մարզային գրադարանի Սպասարկման բաժնի նախաձեռնությամբ Երիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիայի (YMCA) հետ համատեղ անցկացվելու է «Երիտասարդ բնապահպան» խորագրով սեմինար-պարապմունք։
Սեմինար-պարապմունքի ընթացքում կքննարկվեն շրջակա միջավայրի պահպանության արդիական խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ինչպես նաև երիտասարդների դերը բնապահպանական նախաձեռնություններում։
Հանդիպման օր՝ մարտի 19
Ժամ՝ 13:00
Վայր՝ Շիրակի մարզային գրադարան (ք․Գյումրի, Աճեմյան 2/1)
Մուտքն ազատ է։
