Տարին իսահակայանական է
«Տարին Իսահակայանական է հայտարարված ողջ Հայաստանում և մեզ համար մեծ պատիվ է մեր գրադարանում նման միջոցառում ունենալը»,-Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառման բացման իր խոսքում նշեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը:
«Այն պատմությունը, որ մենք այսօր ներկայացնում ենք ձեզ, որպես Իսահակայնի կյանքի պատմություն, շատ արդիական է նաև այսօր, քանզի երբևէ զգացմունքը, հոգեկան ապրումը չի կարող լինել ոչ արդիական: Մեր նպատակը հենց դա է եղել. ցույց տալ, որ 1,5 դար հետո հենց դա է հանճարի ուժը, որ ժամանակ չի ճանաչում», — իր հերթին հավելեց միջոցառման կազմակերպիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» առարկայի դասախոս Աստղիկ Խաչատրյանը:
Միջոցառման ընթացքում գրական և երաժշտական համարներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներըъ ներկայացնելով Ավետիք Իսահակյանի և Շուշանիկի մեծ ու զորեղ սերը, որից ծնվել են գրողի բազմաթիվ գլուխգործոցներ։
Ծրագիրը վարեցին կոնսերվատորիայի ուսանողներ Անի Հակոբյանը և Էդուարդ Թադևոսյանըներկայացնելով գրողի կյանքի կարևոր դրվագներն ու այն սիրո պատմությունը, որը խորը ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործությունների ձևավորման վրա։ «Գրական մեծ ճանապարհը սկսվում է նրա առաջին ժողովածուով «Երգեր ու վերքեր»-ով: Իզուր չէ, որ բանաստողծն իր ստեղծագործություններն անվանել է «Երգեր ու վերքեր»: Դրանք երգերի նման հուզիչ են և վերքերի նման ցավ ու մրմուռ են պատճառում: Բնաստեղծն իր «Երգեր ու վերքեր»-ը հյուսել է իրեն տանջող զգացմունքներըսերը, կարոտը, վիշտը ատահայտելու համար», - ներկայացրեց Անի Հակոբյանը: Միջոցառման երաժշտական մասն ապահովեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի շնորհալի ուսանողներ Սուսաննա Պողոսյանն ու Նաիրա Խաչատրյանը (դասախոս Մարինե Խաչատրյան, դաշնակահար` Մարգարիտա Բեռնեցյան):
Գրական–երաժշտական հանդիպմանը ներկա էին Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի V դասարանի աշակերտները (դասղեկ Ս․Նազարյան), իսահակյանական պոեզիայի սիրահարներ և գրադարանի աշխատակիցներ։
