Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Նորություններ

Հանդիպում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ծրագրերի մասնագետների հետ

Շիրակի մարզային գրադարանը հյուրընկալել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ծրագրերի մասնագետ Ագոսսո Հոնֆոյին և կցորդ Էլիզ Զահիին:
Հյուրերը շրջեցին գրադարանում, ծանոթացան բոլոր բաժիններին, կատարվող աշխատանքներին ու իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ֆրանսերեն գրականության հավաքածուին ու ընթերցողների կազմին:
Հյուրերի այցի նպատակը ֆրանսերեն լեզվով ընթերցանության կենտրոնների բացումն է` լեզվի առավել լայն տարածման ու կիրառման համար:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում վերջիններս համագործակցում են հանրապետության գրադարանների մեծ մասի հետ: