Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՆոր գրքեր

Լարի Սեն « Տրամդրության վերելակը»

Հսկի′ր հույզերդ, կատարելագործվի′ր

Անկանխատեսելի ու անվերահսկելի փոփոխություններով լի այս աշխարհում տրամադրության փոփոխությունները սովորական երևույթ են: Մարդիկ գիտեն, որ տրամադրությունը լինում է լավ կամ վատ, բայց մեծ մասը երբեք չի մտածել էմոցիոնալ վերելակի մասին, որով նրանք վերուվար են անում: Մարդիկ հաճախ փորձում են ճնշել իրենց ապրումներն ու խուսափում են տրամադրության վերելակից:
Լարի Սենը հորդորում է լրջորեն վերաբերվել փոփոխվող տրամադրությանը և նստել տրամադրության վերելակ: Բարձր հարկերում մենք հասկանում ենք, որ երախտապարտ ենք, իմաստուն, ստեղծագործ, հնարամիտ և հուսառատ: Ստորին հարկերում մենք ճնշված ենք, զայրացած, նյարդային, դատապարտող և պաշտպանվող: Այս գիրքն առաջարկում է պարզ ցուցիչներ և պատկերազարդ պատմութ յուններ, որոնք կօգնեն հասկանալ հետևյալը. առանց տրամադրության վերելակի՝ չենք կարող միանգամից բարձրանալ բարձր հարկեր, եթե չենք սկսում ներքևից:
Պետք է գիտակցենք, որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը և մենք ենք որոշում՝ վերելակով բարձրանա՞լ, թե՞ իջնել:
Հատվածներ գրքից
Ի՞նչն է շարժման մեջ դնում տրամադրության վերելակը
«Մարդն ինքն է կերտում իրեն կամ անուշադրության է մատնում իր անձը… և քանի որ մարդն ինքն է իր մտքերի տիրակալը, ամեն իրադրությունից դուրս գալու բանալին հենց իր ձեռքում է»:

Ջեյմս Ալեն՝ փիլիսոփա

Ինչպե՞ս խուսափել անառողջ սովորությունից
«Փոխիր մտքերդ, և աշխարհը կփոխվի»:
Նորման Վինսենթ Փիլ`հոգեբան-գրող

Տրամադրության վերելակը և նրա հարկերը
 Երախտագետ
 Իմաստուն /խորաթափանց
 Ստեղծարար /նորարար
 Հնարամիտ
 Հույսերով լի/ լավատես
 Գնահատող
 Համբերատար/ հասկացող
 Հումորի զգացումով
 Ճկուն /հարմարվող
 Հետաքրքրասեր /քննասեր
 Անհամբեր /հիասթափված
 Վրդովված/ նյարդայնացած
 Լարված /անհանգիստ
 Պատրաստ պաշտպանվելու / անվստահ
 Քննադատելու հակված /մեղադրող
 Ինքնագոհ
 Լարված /ուժասպառ
 Զայրացած /թշնամական
 Ընկճված

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով