Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՆոր գրքեր

Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք»

 «Նուրբ, հարատև սիրավեպ, որը մեզ հիշեցնում է, թե որքան զորեղ կարող է լինել սերը»:

Ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա, հրատարակվել է 1999-ի հոկտեմբերին: Ոգեղեն սիրո գեղեցկության և անմեղության, հավատի զորության և ներումի մասին է այս սրտառուչ պատմությունը: Զգացմունքներ, որոնք իրար են կապում մեծահարուստ ընտանիքի զավակ Լենդըն Քարթերին և քահանայի համեստ դստերը՝ Ջեյմի Սալիվանին: Գործողությունները տեղի են ունենում փոքրիկ Բոֆորտ քաղաքում: Վեպի գլխավոր հերոսը ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը, սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան:
Նիկոլաս Չարլզ Սփարքսը (ծնվ. 1965թ. դեկտեմբերի 31, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ) ամերիկացի արձակագիր, սցենարիստ է: Նա 23 վեպերի (բոլորն էլ New York Times-ի բեսթսելերներ) և 2 վավերագրական (non-fiction) գրքերի հեղինակ է: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 50 լեզուներով, ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 150 միլիոն օրինակով, իսկ 11 գրքերի, այդ թվում՝ «Հիշարժան զբոսանք», «Հուշատետր», «Թանկագին Ջոն» և «Վերջին երգը», հիման վրա նկարահանվել են ֆիլմեր:

Կարծիքներ գրքի մասին

«ժամանակ առ ժամանակ ձեռքդ մի այնպիսի արտասովոր գիրք է ընկնում, որն ի սկզբանե ոչնչով չի տարբերվում բազմաթիվ այլ գրքերից, սակայն երբ ընթերցում ես, հիանում ես ներսում թաքնված գանձերով: 
Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք»-ը գիրք է, որից երբեք չես ձանձրանա, այն հուզիչ է, երբեմն էլ գամող: 
Այն գիրք է, որը դժվար է մոռացվում»:

Sunday New York Post

«Հազարամյակ ապրող սիրո պատմություն, որ գրավում է ընթերցողի սիրտը և ճմլում այն… Հավանաբար Սփարքսիերբևէ գրած ամենառոմանտիկ վեպը»:

 Boca Raton Daily Sun (FL)
 
«Այն գրքերից մեկը, որը հաստատ կկամենաք կարդալ ձմռանը՝ գողտրիկ բուխարու մոտ... Այս գիրքն արագորեն դասվեց Սփարքսի մյուս գրքերի շարքին որպես բարձր հեղինակություն վայելող ստեղծագործություն, որը լիովին արդարացված է: Անցեք այս «զբոսանքը» Սփարքսի հետ և երբեք չեք զղջա»:

Salisbury Post (NC)

«Սփարքսը գրել է պատանեկան, բայց հավերժական սիրո քաղցր մի պատմություն: Ճիշտ է, նա մեզ զգուշացնում է ակնկալվող ուրախության և տխրության հակասական զգացողությունների մասին, այնուամենայնիվ, արցունքները չեն դադարում հորդել»:

New York Daily News

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով