Մեր ամառայինդպրոցի հերթական հագեցած շաբաթը
Շիրակի մարզային գրադարանի դպրոց-ճամբարի հերթական հագեցած և հետաքրքիր շաբաթը։
Անգլերենի և ռուսերենի դասերի ընթացքում երեխաները շատ հետաքրքիր ու զվարճալի խաղի միջոցով սովորեցին դեմքի և մարմնի մասերը, տարվա եղանակները, ինչպես նաև համալրեցին իրենց բառապաշարը նոր բառերով ու արտահայտություններով։ Թատերական խմբակի պարապմունքների ընթացքում ճամբարականները զարգացրին դերասանական հմտությունները:
Մեծ հետաքրքրություն առաջացրեց Kahoot ինտելեկտուալ խաղը, որի միջոցով ճամբարականները ստուգեցին իրենց գիտելիքները տարբեր բնագավառներից։ Խաղն անցավ շատ ակտիվ ու աշխույժ մթնոլորտում։
Շաբաթվա ամենահիշարժան պահերից մեկը «Վառեմ-մարեմ» ART Studio այցն էր, որտեղ երեխաները ծանոթացան հայտնի` «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի պատմությանը, ստուդիայում պատրաստվող ձեռագործ կավե և փայտյա աշխատանքներին, այնուհետև մասնակցեցին վարպետաց դասի։ Նրանք գունազարդեցին Գյումրու կոլորիտային կավե փոքրիկ դռները, որոնք ստուդիան նվիրեց երեխաներին՝ որպես գեղեցիկ հուշանվեր։
Շաբաթվա ընթացքում երեխաները մասնակցեցին նաև վարպետաց դասերի, ընթերցանության և մարմնամարզության ժամերի, խաղացին ակտիվ բակային և ինտելեկտուալ խաղեր։
Շաբաթն ամփոփվեց
Պապոյանների տոհմական դարբնոց այցով, որտեղ երեխաները ծանոթացան դարբնի պատասխանատու և կարևոր աշխատանքին, ինչպես նաև բացահայտեցին այս հնագույն արհեստի հետաքրքիր առանձնահատկությունները։
Մեր ամառային դպրոց-ճամբարի յուրաքանչյուր շաբաթ երեխաների համար վերածվում է գիտելիքներով, նոր բացահայտումներով, ստեղծագործական փորձառություններով և անմոռանալի տպավորություններով լի արկածի:
Մեր ճամբարականներն ավարտեցին ևս մեկ հագեցած, հետաքրքիր և անմոռանալի շաբաթ՝ լի նոր գիտելիքներով, ստեղծագործական բացահայտումներով, խաղերով, ժպիտներով և գեղեցիկ հիշողություններով։
Սիրով ներկայացնում ենք շաբաթվա ամենավառ կադրերը՝ այս փոքրիկ տեսանյութում։
