Զարմանահրաշ կանայք
Կանանց տոների միամսյակի շրջանակում Շիրակի մարզային գրադարանի «Այլ խմբերի սպասարկման» բաժնի գրադարանավարները «Հայկական Կարիտաս»-ի «Տարեցների ցերեկային հոգածության կենտրոնում» անցկացրեցին «Զարմանահրաշ կանայք» խորագրով գրական միջոցառում:
Գրադարանավարուհի Լիլիթ Պետրոսյանը խոսեց Մարտի 8-ի ստեղծման պատմության ու էության, Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի, խորհրդի ու եկեղեցական նշանակության մասին:
Միջոցառումն առանձնահատուկ շունչ ստացավ գրադարանավարուհի Լ․Պետրոսյանի կատարմամբ Շիրազի, Իսահակյանի և Տերյանի մայրությանը նվիրված սիրված քնարական բանաստեղծություններով, որոնք ջերմություն ու հուզական տրամադրություն փոխանցեցին ներկաներին։
Հանդիպման ավարտին Լիլիթ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իրենց համբերատարության, ուժի, ներողամտության և ուշադրության համար` մաղթելով նրանց առողջություն և երկար տարիների կյանք:
