Երեքշաբթի, 25 Հունիսի, 2024
Առաջարկում ենք կարդալՆոր գրքեր

Բեռն Ռոնդա «Գաղտնիքը»

Հեղինակի մասին

Ռոնդա Բեռն (մարտի 12, 1951, Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի կին գրող, սցենարիստ, «Գաղտնիք», «Ուժ», «Կախարդանք» և «Հերոս» գրքերի հեղինակ, ինչպես նաև «Գաղտնիք» ֆիլմի սցենարի հեղինակ և գործադիր պրոդյուսեր։
Ռոնդանա Բեռնը սկսել է իր գործունեությունը ռադիոյի պրոդյուսերի պաշտոնով։ Նրա ղեկավարության ներքո թողարկվել են մի շարք վարկանիշային ծրագրեր։ Այնուհետև Ռոնդան տեղափոխվել է «Australia’s Nine Network» հեռուստաընկերություն, որտեղ աշխատել է պրոդյուսեր Փիթեր Ֆայմանի ղեկավարությամբ։ 1994 թվականին Ռոնդան հիմնադրել է սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ «Prime Time Productions»-ը, որը թողարկում էր վարկանիշային շոուներ, ինչպես՝ «The World’s Greatest Commercials», «Great Escapes», «OZ Encounter» և «Learners»։ Նրա բազմաթիվ շոուներ արժանացել են մրցանակի և ցուցադրվել աշխարհի առաջատար երկրներում։ Ռոնդայի փորձը և գիտելիքներն օգնել են նրան «Գաղտնիք» ֆիլմի վրա աշխատելիս։ Ի սկզբանե Ռոնդայի «Prime Time Productions» կինո և հեռուստաընկերությունը գտնվում էր Ավստրալիայում։ Ռոնդան այն ընդլայնել է և հիմա աշխատում է Մելբուրնի, Չիկագոյի, Օսթինի և Լոս Անջելեսի խմբերի հետ նոր ֆիլմերի և գրքերի ստեղծման վրա։

««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհիմիլիարդավոր մարդկանց… Չկա մի բան, որ կարողանանք անել այս գիտելիքով: Էական չէ՝ ով եք դուք կամ որտեղ եք գտնվում, Գաղտնիքը կարող է ձեզ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք»:
Ռոնդա Բեռնը


Գիրքը կարդալիս և Գաղտնիքը բացահայտելիս՝ սիրելի ընթերցող, դուք կպարզեք, թե ինչպես կարող եք ունենալ, լինել և անել այն ամենը, ինչ ցանկանում եք: Դուք կհասկանաք, թե ով եք իրականում, կգիտակցեք ձեր իրական վեհությունը: Գաղտնիքը շատերի համար է դարձել ոգեշնչման աղբյուր, օգնել վերականգնել ներքին ներդաշնակությունը, հասնել բազմաթիվ հաջողությունների…
Գաղտնիքի հետքերը պատմության խորքերում փնտրելիս հեղինակը պարզել է, որ մեծագույն մարդիկ՝ Պլատոնը, Շեքսպիրը, Նյուտոնը, Հյուգոն,
Բեթհովենը, Լինքոլնը, Էդիսոնը, Էյնշտեյնը, նրանք բոլորն էլ
իմացել են դա…

Մեջբերումներ գրքից


«Հայտնի չէ, թե քանի հոգի գիտեր այդ Գաղտնիքը․ նրանք մարդկության մեծագույն ուղեղներն էին»։

«Ձեր ցանկությունների նյութականացման ուղին է տեսնել ցանկալին իբրև իրականցված և անխախտելի փաստ»։

«Այն, ինչին հակադրվում եք, ձգում եք դեպի Ձեզ, քանի որ հուզականորեն շատ եք կենտրոնանում դրա վրա։ Ամեն ինչ փոխելու համար նայեք դեպի ներս և սկսեք նոր ազդակներ հաղորդել Ձեր մտքերով և զգացմունքերով»։

«Ձեզ պետք է անել միայն մեկ բան․ լինել երջանիկ հիմա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով