Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՆոր գրքեր

Կարգապահություն առանց դրամայի

Այս գիրք-ուղեցույցում կգտնեք՝

ռազմավարություններ, որոնք կօգնեն սահմանել ձեր և ձեր երեխայի կարգապահության մեթոդները,
ուղեղի զարգացման վերաբերյալ կառուցողական խորհուրդներ՝ ամեն տարիքի և բոլոր փուլերի համար,
երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու ուղիներ՝ անկախ ծայրահեղ վարքագծից,
խորհուրդներ՝ ինչպես «նավարկել փոթորկի պահին»՝ ձեր երեխայի հետ հարաբերություններ կառուցելու համար,
20 կարգապահական սխալ, որ թույլ են տալիս նույնիսկ ամենաբանիմաց ծնողները,
ինչպես կենտրոնանալ զգայական-ռացիոնալ դաստիարակության սկզբունքների և կարգապահության մեթոդների վրա։
Գիրքը համալրված է ծնողների անկեղծ պատմություններով և զվարճալի նկարազարդումներով։ Այն կսովորեցնի խաղաղ ճանապարհով հարթել բախումները և ամրապնդել ընտանեկան կապերը:

Գրքի համահեղինակներ՝

Թինա Փեյն Բրայսոն

Թինա Փեյն Բրայսոնը (ծնվ. 1968) ամերիկացի մանկական հոգեթերապևտ է։ The Centre for Connection-ի գործադիր տնօրենը և The Play Strong Institute-ի հիմնադիրը բժշկական գիտությունների թեկնածուի աստիճանն ստացել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում: Նրա հետազոտական աշխատանքը նվիրված է երեխաների դաստիարակության տեսությանը և միջանձնային նյարդակենսաբանության ոլորտին: Աշխատությունները թարգմանվել են ավելի քան 50 լեզվով: Երեխաների, դեռահասների, մեծահասակների, զույգերի, ընտանիքների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Գլխավորում է երեխաների, ծնողների, մանկավարժների, կլինիկական բժիշկների համար համաժողովներ ամբողջ աշխարհում:

Դանիել Ջ. Սիգել

Դենիել Ջ. Սիգելը (ծնվ. 1957) ամերիկացի մանկական հոգեթերապևտ է: Բժշկական գիտությունների դոկտորի աստիճանն ստացել է Հարվարդի համալսարանում, ապա բժշկական կրթությունը շարունակել Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)՝ մանկաբուժության և մանկական, դեռահասների և մեծահասակների հոգեթերապիայի ոլորտում: Դենիել Սիգելը Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի հոգեթերապիայի կլինիկական պրոֆեսոր է, Կալիֆոռնիայի համալսարանի Mindful Awareness Research Center-ի հիմնադիր համատնօրեն, Mindsight ինստիտուտի գործադիր տնօրեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, հեղինակել է ավելի քան 10 հայտնի գիրք, որոնք դարձել են բեսթսելլեր և արժանացել ընթերցողների ու քննադատների բարձր գնահատականին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով