Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք»
«Նուրբ, հարատև սիրավեպ, որը մեզ հիշեցնում է, թե որքան զորեղ կարող է լինել սերը»:
Ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա, հրատարակվել է 1999-ի հոկտեմբերին: Ոգեղեն սիրո գեղեցկության և անմեղության, հավատի զորության և ներումի մասին է այս սրտառուչ պատմությունը: Զգացմունքներ, որոնք իրար են կապում մեծահարուստ ընտանիքի զավակ Լենդըն Քարթերին և քահանայի համեստ դստերը՝ Ջեյմի Սալիվանին: Գործողությունները տեղի են ունենում փոքրիկ Բոֆորտ քաղաքում: Վեպի գլխավոր հերոսը ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը, սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան:
Նիկոլաս Չարլզ Սփարքսը (ծնվ. 1965թ. դեկտեմբերի 31, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ) ամերիկացի արձակագիր, սցենարիստ է: Նա 23 վեպերի (բոլորն էլ New York Times-ի բեսթսելերներ) և 2 վավերագրական (non-fiction) գրքերի հեղինակ է: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 50 լեզուներով, ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 150 միլիոն օրինակով, իսկ 11 գրքերի, այդ թվում՝ «Հիշարժան զբոսանք», «Հուշատետր», «Թանկագին Ջոն» և «Վերջին երգը», հիման վրա նկարահանվել են ֆիլմեր:
Կարծիքներ գրքի մասին
«ժամանակ առ ժամանակ ձեռքդ մի այնպիսի արտասովոր գիրք է ընկնում, որն ի սկզբանե ոչնչով չի տարբերվում բազմաթիվ այլ գրքերից, սակայն երբ ընթերցում ես, հիանում ես ներսում թաքնված գանձերով: Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք»-ը գիրք է, որից երբեք չես ձանձրանա, այն հուզիչ է, երբեմն էլ գամող: Այն գիրք է, որը դժվար է մոռացվում»: Sunday New York Post «Հազարամյակ ապրող սիրո պատմություն, որ գրավում է ընթերցողի սիրտը և ճմլում այն… Հավանաբար Սփարքսիերբևէ գրած ամենառոմանտիկ վեպը»:Boca Raton Daily Sun (FL)«Այն գրքերից մեկը, որը հաստատ կկամենաք կարդալ ձմռանը՝ գողտրիկ բուխարու մոտ... Այս գիրքն արագորեն դասվեց Սփարքսի մյուս գրքերի շարքինորպես բարձր հեղինակություն վայելող ստեղծագործություն, որը լիովին արդարացված է: Անցեք այս «զբոսանքը» Սփարքսի հետ և երբեք չեք զղջա»: Salisbury Post (NC) «Սփարքսը գրել է պատանեկան, բայց հավերժական սիրո քաղցր մի պատմություն: Ճիշտ է, նա մեզ զգուշացնում է ակնկալվող ուրախության և տխրության հակասական զգացողությունների մասին, այնուամենայնիվ, արցունքները չեն դադարում հորդել»: New York Daily News
