Լարի Սեն « Տրամդրության վերելակը»
Հսկի′ր հույզերդ, կատարելագործվի′ր
Անկանխատեսելի ու անվերահսկելի փոփոխություններով լի այս աշխարհում տրամադրության փոփոխությունները սովորական երևույթ են: Մարդիկ գիտեն, որ տրամադրությունը լինում է լավ կամ վատ, բայց մեծ մասը երբեք չի մտածել էմոցիոնալ վերելակի մասին, որով նրանք վերուվար են անում: Մարդիկ հաճախ փորձում են ճնշել իրենց ապրումներն ու խուսափում են տրամադրության վերելակից:
Լարի Սենը հորդորում է լրջորեն վերաբերվել փոփոխվող տրամադրությանը և նստել տրամադրության վերելակ: Բարձր հարկերում մենք հասկանում ենք, որ երախտապարտ ենք, իմաստուն, ստեղծագործ, հնարամիտ և հուսառատ: Ստորին հարկերում մենք ճնշված ենք, զայրացած, նյարդային, դատապարտող և պաշտպանվող: Այս գիրքն առաջարկում է պարզ ցուցիչներ և պատկերազարդ պատմութ յուններ, որոնք կօգնեն հասկանալ հետևյալը. առանց տրամադրության վերելակի՝ չենք կարող միանգամից բարձրանալ բարձր հարկեր, եթե չենք սկսում ներքևից:
Պետք է գիտակցենք, որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը և մենք ենք որոշում՝ վերելակով բարձրանա՞լ, թե՞ իջնել:
Հատվածներ գրքից
Ի՞նչն է շարժման մեջ դնում տրամադրության վերելակը
«Մարդն ինքն է կերտում իրեն կամ անուշադրության է մատնում իր անձը… և քանի որ մարդն ինքն է իր մտքերի տիրակալը, ամեն իրադրությունից դուրս գալու բանալին հենց իր ձեռքում է»:
Ջեյմս Ալեն՝ փիլիսոփա
Ինչպե՞ս խուսափել անառողջ սովորությունից
«Փոխիր մտքերդ, և աշխարհը կփոխվի»:
Նորման Վինսենթ Փիլ`հոգեբան-գրող
Տրամադրության վերելակը և նրա հարկերը
Երախտագետ
Իմաստուն /խորաթափանց
Ստեղծարար /նորարար
Հնարամիտ
Հույսերով լի/ լավատես
Գնահատող
Համբերատար/ հասկացող
Հումորի զգացումով
Ճկուն /հարմարվող
Հետաքրքրասեր /քննասեր
Անհամբեր /հիասթափված
Վրդովված/ նյարդայնացած
Լարված /անհանգիստ
Պատրաստ պաշտպանվելու / անվստահ
Քննադատելու հակված /մեղադրող
Ինքնագոհ
Լարված /ուժասպառ
Զայրացած /թշնամական
Ընկճված