Կիրակի, 21 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Հերթական սեմինար

Շիրակի մարզային գրադարանում հերթական սեմինարն անցկացվեց Մարալիկի քաղաքային գրադարանի և «Ամասիայի գրադարան» ՀՈԱԿ-ի, Բանդիվան, Ջրաձոր,Հողմիկ բնակավայրերի գրադարանների աշխատակիցների մասնակցությամբ: ՇՄԳ Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Ս.Բաղդասարյանը ներկաներին ծանոթացրեց գրադարանում ներմուծված նորարարություններին, խոսեց գրքերի դասակարգման, գրացուցակների, ընթերցողների գրանցման քարտարանների, գրադարանային օրագրի վարույթի , աշխատանքների ճիշտ կազմակերպման և նման այլ հարցերի մասին:
Գրադարանավարները ծանոթացան մարզային գրադարանում ԿՈՀԱ համակարգին միանալու, սպասարկման բաժնում` ընթերցողների էլեկտրոնային սպասարկման գործընթացներին, մանկապատանեկան բաժնի գրքային հավաքածուների կազմակերպման և մյուս բաժինների աշխատանքներին:
Բնակավայրերի գրադարաններին աջակցելու նպատակով Ս.Բաղդասարյանն առաջարկեց ընտրություն կատարել գրադարանի նվիրատվությունների հավաքածուից. Բանդիվանի գրադարանավար Մ.Սուքիասյանը իր գրադարանի համար ընտրեց երկու տասնյակ գեղարվեստական, դպրոցական ծրագրային գրականություն: Մասնակիցները գոհունակություն հայտնեցին Ս.Բաղդասարյանին օգտակար խորհրդատվության համար, Ամասիայի գրադարանավարները ցանկություն հայտնեցին նման սեմինար անցկացնել իրենց գրադարանում ևս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով