Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Հանդիպում գրող, թարգմանիչ՝ Արա Գևորգյանի հետ

Շիրակի մարզային գրադարանում` հունիսի 30-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը շիրակցի շնորհաշատ բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ,  ՀԳՄ և Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ Արա Գևորգյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ հեռավար ձևաչափով, որին ներկա էին Վիտեբսկի մարզային գրադարանը (Բելառուս) և Ֆ.Դոստոևսկու անվան կենտրոնական գրադարանը (ՌԴ): Հեղինակը ներկաներին պատմեց անցած ուղու, հույզերի, տպավորությունների մասին: Հեղինակը պատմեց, թե որևէ ստեղծագործություն ստեղծելիս ինչպիսի զգացողություններ է ունեցել, խոսեց գյումրվա անեկդոտները ռուսերեն թարգմանելու անհրաժեշտության և կարևորության մասին:Նմանատիպ միջգրադարանային և միջազգային հանդիպումները նպաստում են գրադարանների միջև սերտ համագործակցությունների:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով