Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ժողովուրդն իմաստուն է

Առաջին անգամ Շիրակի մարզային գրադարան հյուր էին եկել Գյումրու թիվ 40 դպրոցի 2-բ դասարանի աշակերտները (դասվար՝ Հ.Գալոյան) Բաց-դաս միջոցառման խորագիրն էր «Ժողովուրդն իմաստուն է»։ Այս անգամ էլ գրադարանի «վերնահարկ» սրահը երեխաները տեղափոխեցին ժողովրդական բանահյուսության աշխարհ։ Աշակերտները ներկայացրեցին հայկական ժողովրդական ասացվածքները, դարձվածքները, շուտասելուկները։ Ներկայացրեցին, թե ի՞նչ է էպոսը, հանելուկների միջոցով շփվեցին հանդիսատեսի հետ։ Շա՜տ գեղեցիկ պարերով ու երգերով ներկայացան փոքրիկները։ Յուրահատուկ ոճով բեմադրեցին Հովհ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը։
Անչափ բովանդակալից միջոցառում էր, աննկարագրելի էր փոքրիկների ոգևորությունն ու խանդավառությունը: Իրենց մանկավարժի հետ խոստացան, որ հաջորդ անգամ գրադարան կայցելեն արդեն որպես գրադարանի ընթերցողներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով