Ազգային գրադարանային շաբաթ օր-6 Հայոց ցեղասպանությունը ֆրանսիական մամուլում
Գյումրու թ.6 հիմնական դպրոցի բարձր դասարանցիների մասնակցությամբ գրադարանում անցկացված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված քննարկումը «Հայոց ցեղասպանությունը ֆրանսիական մամուլում» խորագրով էր: Դպրոցականները խոսեցին տարբեր տարիների արտասահմանյան մամուլում պատմական այս իրողության վերաբերյալ տեղ գտած հոդվածների, հիշողությունների, վավերագրերի մասին, արտահայտեցին իրենց կարծիքները ներկայացված նյութերի վերաբերյալ: Ուսուցչուհի Ս.Ավդալյանի նպատակաուղղված հարցադրումներին դպրոցականների պատասխնները հիմնավորված էին, տրամաբանված: Որ դպրոցկանները լրջորեն էին պատրաստվել քննարկմանը, ակնհայտ էր: Անդրադարձ եղավ նաև թեմային առնչվող արդի իրադարձություններին, որոնց վերաբերյալ ևս կարծիքները և տարբեր, և տրամաբանված էին: