Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Պոեզիայի համաշխարհային օր-2024

Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում տեղի ունեցավ պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին մարզի Շիրակավան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն, ուղեկցությամբ` տնօրենի և մանկավարժների, Գյումրու թիվ 8-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներն, ուղեկցությամբ դպրոցի գրադարանավարի, Շիրակի մարզային գրադարանի հավատարիմ ընթերցողներ: Միջոցառումը վարում էր գրադարանավար Ս. Թումասյանը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց պոեզիայի համաշխարհային օր ընդունելու պատմությունն ու նպատակը: Ներկայացվեց հայ ու համաշխարհային գրականության պոեզիայի դերն ու նշանակությունը գրականության, մարդու գեղագիտական դաստիարակության, մտածելակերպի զարգացման գործում: Միջոցառման ընթացքում ընթերցվեցին հայ ու համաշխարհային գրականության գոհարներից, կատարվեց գրական-գեղագիտական հայացքների փոխանակություն: Միջոցառման մասնակիցներն արտահայտեցին իրենց սեփական տեսակետն ու մեկնությունները տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ, կիսվեցին իրենց գրական ճաշակով: Աշակերտներն անգիր արտասանեցին իրենց սիրելի հեղինակներից բանաստեղծություններ: Միջոցառումն ամփոփվեց գրական-ստեղծագործական խաղով, պատահական ընտրված բառերով հարկավոր էր տեղում հանգավոր բանաստեղծություն գրել, ինչը մեծ հետաքրքրությամբ ու հմտությամբ կատարեցին միջոցառման մասնակիցները: Միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնվեց բոլորին, ովքեր իրենց ներկայությամբ և մասնակցությամբ, կարևորեցին պոեզիայի նշանակությունը մեր կյանքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով