Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

«Ալվան ծաղիկ» կրթական կենտրոնի ամառային դպրոց

Հերթական ճանաչողական այցով Շիրակի մարզային գրադարանը հյուրընկալել էր «Ալվան ծաղիկ» կրթական կենտրոնի ամառային դպրոցի 17 սաներին (ջոկատավար Աննա Երեմյան): Երեխաները շրջեցին գրադարանի բաժիններով, ընթերցարանում դիտեցին հայկական խրատական, ուսուցողական մուլտֆիլմեր՝ «Կախարդական լավաշը» և «Հնարամիտ գյուղացին»: Դիտումից հետո բացօթյա ընթերցարանում ունկնդրեցին մի քանի հեքիաթներ, վերլուծեցին հեքիաթի հերոսների կերպարները: Օրը շատ հագեցած և հետաքրքիր անցավ ամառային դպրոցի սաների համար: Նրանք խոստացան հաճախակի այցելել և օգտվել գրադարանի հարուստ գրքային հավաքածուներից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով