Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Չուկովսկի-140 «Չուկոկկալա»

Գյումրու Ռուսական տունը և Շիրակի մարզային գրադարանը դպրոցականների համար կազմակերպել էին «Չուկոկկալա» հեքիաթային վիկտորինա նվիրված՝ Կ.Ի. Չուկովսկու ծննդյան 140-ամյակին: Թիվ 10, թիվ 20 Ջ.Բայրոնի անվ. և թիվ 23 հիմնական  դպրոցների աշակերտները ճամփորդեցին դեպի «Չուկոկկալա», որտեղ ապրում են հեքիաթային հերոսներ՝ բարի բժիշկ Այբոլիտը, Ֆեդորա  տատիկը, Բարմալեյը, Մաքրիլվան, Տարականիշչեն և այլք։
Երեխաները ավելի մոտիկից ճանաչեցին Կորնեյ Իվանովիչ Չուկովսկուն, ով ստեղծել է այս հերոսներին : Ներկայացվեց նրա կենսագրությունը:
Վիկտորինային մասնակցում էին գիտակների 3 թիմեր՝ կարմիր թիմ (թիվ 23 դպրոց), նարնջագույն թիմ (թիվ 10 դպրոց) և սև թիմ (թիվ 20 դպրոց):
Վիկտորինան վարում էր Գյումրու Ռուսական տան աշխատակից Աննա Էմկեն և Շիրակի մարզային գրադարանի աշխատակից Լուսինե Դավոյանը։
Խաղն ուներ 7 առաջադրանք, դրանց ճիշտ կատարման համար թիմերը ստացան կախարդական նշաններ: Աշակերտները կռահեցին հեքիաթներ,, հանելուկներ, վերծանեցին հեքիաթի հերոսների անունները, գուշակեցին կախարդական պայուսակի պարունակությունը, որը պարունակում էր տարբեր իրեր տարբեր առարկաներ(օգնեցին գտնել իրենց հեքիաթի հերոսի առարկայի տիրոջը, հիշեցին հեքիաթը և այս հեքիաթի  տողերը), մասնակցեցին պարային խաղի  (դիտեցին տեսանյութեր և պատրաստեցին պարեր):  Եղավ  նաև բլից մրցույթ երկրպագուների հետ և ոչ միայն։
Արդյունքում հաղթեց ամենաշատ կախարդական նշաններ հավաքած թիմը՝ նարնջագույն թիմը (թիվ 10 դպրոց): Սակայն աշակերտներին չի վրդովեցրել այն փաստը, որ հաղթանակը շնորհվել է միայն մեկ թիմի։ Օրինակ՝ թիվ 23 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Օքսանան նշել է, որ ամենակարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը։
Երեխաներին գրքեր և հուշանվերներ են բաժանվել Գյումրու Ռուսական տանից։
«Վաղ տարիքից Չուկովսկու բանաստեղծությունները, հեքիաթները  բոլորիս ուրախություն են պատճառում։ Ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները, տատիկներն ու պապիկները չէին պատկերացնում իրենց մանկությունը առանց Կորնեյ Չուկովսկու հեքիաթների»,- ասաց Աննա Էմկեն։
«Նման միջոցառումները շատ կարևոր են երեխաների համար։ Վիկտորինաները տրամադրում են հաղթանակների: Իսկ Կորնեյ Չուկովսկու ստեղծագործությունները և՛ հաճելի, և՛ հետաքրքիր են ընթերցվում։ Երեխաների համար նման միջոցառումների ձևաչափը կարևոր է, քանի որ փոքր տարիքից կարդալով ռուս հեղինակների ստեղծագործությունները՝ նրանք ծանոթանում են ռուսաց լեզվին և գրականությանը, և դա երկար տարիներ մնում է նրանց հիշողության մեջ»,- ամփոփելով միջոցառումը հավելեց գրադարանի տնօրեն՝  Գևորգ Ամիրյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով