Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Այսօր ևս թումանյական էր

Գրադարանի «Վերնահարկը» այսօր ևս թումանյական էր: Գրադարանի հյուրերն էին Օյունջյան դպրոց-վարժարանի 4 -րդ  «գ» և 4 -րդ  «դ» դասարանների աշակերտները (դասվարներ՝ Ա. Հովհաննիսյան, Ա. Շախբազյան): Մանկապատանեկան բաժնի վարիչ Ս. Գևորգյանը հարցերի միջոցով ներկայացրեց Ամենայն Հայոց բանաստեղծին: Երեխաները նախապես սովորել էին բանաստեղծություններ, վերընթերցել էին հեքիաթներ: Ջերմ և անմիջական միջավայրում բոլոր 36 աշակերտներն էլ ասմունքեցին, հեքիաթները պատմեցին, երգեցին Թումանյանի խոսքերով գրված երգեր: Միջոցառման ավարտին երեխաները իրենց կողմից գրադարանին նվեր գրքեր հանձնեցին և խոստացան ավելի հաճախ այցելել և օգտվել այդ հյուրընկալ ու սրտաբաց օջախում առկա հարուստ ու հետաքրքիր մանկապատանեկան գրականությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով