Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների աշխատանքային այցը

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային գրադարանի Օտարալեզու գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժնի վարիչ Արմինե Հարությունյանը, Հայերեն գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժնի վարիչ Հերմինե Կավեյանը և Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը աշխատանքային այցով եղան Շիրակի մարզային գրադարանում։
Նպատակը՝ մարզային և համայնքային գրադարանների աշխատակիցներին Հայաստանի համահավաք գրացուցակի նոր հնարավորություններին, դրա կարգավորումներին ծանոթացնելն ու գրականության մուտքագրման նոր առանձնահատկությունները ներկայացնելն էր։
Ներկայացվեց Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները, ինչպես նաև ընթերցողների առցանց սպասարկման հմտությունները։
Սեմինարն անցկացվեց տեսական և գործնական փուլերով։ Համահավաք գրացուցակում մուտքագրում կատարող աշխատակիցներին հատկապես հետաքրքրում էին առարկայական խորագրերի, հեղինակավոր գրառումների և գրադարանային դասակարգման հետ կապված մի շարք հարցեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով