Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Իրական հեքիաթ

Մանկապատանեկան գրքի շաբաթվա շրջանակներում համագործակցելով Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի և «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետգրադարանի ընթերցարանում հյուրընկալվել էին կենտրոնի մի խումբ երեխաներ: Կենտրոնը զբաղվում է 6-18 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցությամբ. մատուցվում են հոգեբանական, կրթական, հատուկ մանկավարժական ծառայություններ: Կենտրոնի շահառու 100 երեխաներից հանդիպմանը մանակցելու էին եկել 16-ը կենտրոնի արվեստի խմբավար Վ.Կարապետյանի և սոց.մանկավարժ Լ. Ալեքսանյանի ուղեկցությամբ:
Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի անդամ բանաստեղծուհի, արձակագիր Արմենուհի Մխիթարյանը երեխաներին ներկայացրեց իր վերջերս հրատարակված «Իրական հեքիաթ» գիրքը: Հեքիաթ իրականության մեջ կամ իրական հեքիաթ: Գիրքն ընթերցելուց հետո հեղինակը մեկնաբանեց որոշ դրվագներ, կատարեց վերլուծություններ: Եվ երեխաների հետ միասին եկան այն գլխավոր եզրահանգմանը, որ յուրաքանչյուր ընտանիքի հարատևության հիմնաքարը սերն ու փոխադարձ հարգանքն է: Հանդիպման ավարտին երեխաները բանաստեղծուհուն նվիրեցին իրենց ձեռքով պատրաստված ապլիկացիոն աշխատանք:

No Images found.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով