Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Ֆրանկոֆոնիայի միջազգային օր

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա մեկնարկից մեկ օր առաջմարտի 19-ին, «ԿԱԶԱ» շվեյցարական բարեգործական հիմնադրամի Գյումրիում գործող կենտրոնի նախաձեռնությամբ հետաքրքիր ցերեկույթ անցկացվեց Գյումրու թ. 32 դպրոցի, Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվ. և Ազատանի դպրոցների աշակերտների (դպրոցների ֆրանսերենի ուսուցիչների ղեկավարությամբ), «Կազա» հիմնադրամի Գյումրու կենտրոնի կամավորականների մասնակցությամբ: Օրվա ծրագիրը բազմաթեմա էր, չկրկնվող, և որ ամենակարևորն էհագեցված ու գեղեցիկ էր կազմված:
Ցերեկույթը սկսվեց Ախուրյանցիների ելույթով (մանկավարժՀասմիկ Մխիթարյան). Ֆրանսերենով հակիրճ ներկայացվեցին ՀՀ բոլոր մարզերը իրենց բնութագրական աշխարհագրական,պատմամշակութային, ավանդական առանձնահատկություններով: Յուրաքանչյուր մարզը ներկայացնելուց հետո մարզի աշխարհագրական պատկերը ներկայացնող լոգոներով ձևավորվեց հանրապետության քարտեզը:
«Կազա»-ի կամավորների ծրագիրը ինտերակտիվ բնույթի էր. դահլիճին առաջարկվեց գուշակել էկրանին ներկայացված ֆրանսահայ անվանի գործիչների անունները, որոնց դիմանկարները ցուցադրվում էին էկրանին. Շառլ Ազնավուր,Միշել Լեգրան, Անրի Վերնոյ, Պատրիկ Դևեջյան…: Ներկայացվեց հակիրճ տեղեկույթ նրանցից յուրաքանչյուրի մասին: Հարցախույզն ավարտվեց Երևանին նվիրված ֆրանսերեն երգովՊատրիկ Ֆիորիի կատարմամբ: Ազատանցի դպրոցականները (մանկավարժ Արուսյակ Բարսեղյան) ներկայացրեցին ազգային արվեստի նմուշներ «Գետակի վրա» -երգ , «Նուբարի բոյը չինար է»-Դուդուկ, «Մախմուր աղջիկ»-պար: Հիանալի կատարումներ պատանիների կատարմամբ, որոնք ջերմ ընդունվեցին ներկաների կողմից:
Վերջինը Գյումրու թ.32 հիմնական դպրոցի աշակերտների մուտքն էր (մանկավարժՀերմինե Տոնոյան), ովքեր տեսանյութի օգտագործմամբ ներկայացրեցին հայկական լավաշն ու գաթան ներկաներին մատուցելով իրենց պատրաստած թխվածքները: Կերակրատեսակներից ներկայացրեցին հարիսան ու տոլման իրենց բնութագրական առանձնահատկություններով:
Ավարտին, Շիրակի մարզային գրադարանի փոխտնօրեն Գ.Գևորգյանը ջերմ շնորհակալություն հայտնեց մասնակիցներին գեղեցիկ ու խնամքով պատրաստված ելույթների համար: Նա նշեց, որ 2012թ. ֆրանկոֆոն երկրներին միացած մեր փոքրիկ երկրում ամեն տարի պատշաճ ձևով են նշվում ֆրանկոֆոնիայի օրերը, որ Շիրակի մարզային գրադարանը պատրաստակամ է մասնակցելու ֆրանսախոս երկրների հետ մշակութային երկխոսությունների: Նա նշեց «Կազա» կազմակերպությանԳյումրու կենտրոնի հետ գրադարանի արդյունավետ համագործակցությունը:
«Կազա» կազմակերպության պատասխանատու Ա.Ունուպօղլյանը ևս իր պատասխան շնորհակալական խոսքում նշեց մարզային գրադարանի հետ համագործակցության արդյունավետության մասին: Նա հակիրճ ներկաներին տեղեկացրեց իրենց կազմակերպության հաջողությունների, ապագա ծրագրերի մասին, գոհունակությամբ նշելով հանրապետությունում տարբեր ոլորտներում շվեյցարացի բարեկամների գործուն աջակցությունը, մասնավորապես`կրթական ոլորում ունեցած ներդրումները:
Գրագետ ու բազմաբովանդակ միջոցառումից հետո ներկաների հրաժեշտը հաջորդիվ հանդիպելու ակնկալիքով էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով