Շիրակ աշխարհի մեծերը
Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում գրքի շնորհանդես էր: Գրքի հեղինակը` ԼԵՌ ՏԻԿՈՐՑԻ գրական անունով Կարլեն Խաչատրյանն էր: Հրավիրվածներին ողջունեց և գրքի հեղինակին ներկայացրեց գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը «Իմ քաղաքի և նրա հողում ծնվածների նկատմամբ իմ ունեցած սերը ինձ մոտ միտք առաջացրեց գրել այս գիրքը` մատաղ սերունդներին ցույց տալու, թե ինչպիսի մեծեր ու հանճարներ են ծնվել չորս անուն ունեցող` արվեստի ու արհեստի հիասքանչ քաղաքում» : Այս խոսքերով իր մտքերը շարադրեց Լեռ Տիկորցին: Հեղինակն իր «Շիրակ աշխարհի մեծերը» գրքում, մանրամասն ներկայացրել է մի քաղաք, որն համարվել և համարվում է արվեստի ու արհեստի քաղաք, ճանաչված իր առանձնահատուկ սովորույթներով, ադաթներով, հյուրասիրությամբ ու հումորով: Գիրքը` Ալեքսանդրապոլ (այժմ Գյումրի) քաղաքում ծնված առաջավոր և ժամանակին ճանաչված այն անձանց մասին է, որոնք սովորելով եվրոպական ու Ցարական Ռուսաստանի բուհերում, իրենց ավանդն են ներդրել գիտության տարբեր բնագավառներում դառնալով ճանաչված ու հռչակավոր մարդիկ, որոցով էլ ճանաչվել է հայ ազգը: Միջոցառման ավարտին` հեղինակը գրադարանին նվիրեց իր գրքերից: