Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

«Գարուն»

Գարուն- իմ նվիրական երազանքն էր, որն իրականացավ…

Վարդգես Պետրոսյան

1967թ. մարտ ամսին լույս տեսավ «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի անդրանիկ համարը և արժանացավ աննախադեպ բուռն արձագանքի։ Ամսագիրն արտացոլում էր Սփյուռքի և համաշխարհային արժեքներն ու զարգացման միտումները։ Այսպիսով, հայ ընթերցողի համար «հայտնագործվեցին» բազմաթիվ տաղանդավոր անուններ։

Ամսագրի  անդրանիկ համարի խմբագրականում գրված է.

«Մեր ամսագրին վիճակված է ընթերցողներից լավագույնը։ 16-17 տարեկանը նոր-նոր փորձում է հասկանալ աշխարհի ու ժամանակի բարդությունը, հասկանալ ինքն իրեն, սիրում ու հուսահատվում է՝ իր մեջ ունենալով Համլետի հոգու մի մասնիկը, ներքին բոլոր իմպուլսներով պատրաստ է ամենախելագար սխրանքների։ 16-17 տարիքը մեր ելման կետն է, որ հասնում է մինչև 30-33, գուցե նաև 40 տարի, որովհետև այդ տարիքից հետո ոչ ոք չի ուզում մեծանալ։ Այս տարիքում գտնված են շատ հարցերի պատասխանները, գտնված է տեղը կյանքում, հոգին ավելի քիչ է պատրաստ խելահեղ քայլերի։ Մեր ընթերցողների հետ մենք պիտի անցնենք այս ճանապարհը՝ 16-40. և պիտի անցնենք ոչ թե տարիների ընթացքում, այլ յուրաքանչյուր համարի մեջ։ Դա բարդ է, երբեմն անհնար, բայց մենք կփորձենք, կորոնենք»:
#Գարուն_55

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով