Երեքշաբթի, 23 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՄԵՐ ՀԱՎԵՐԺԻ ԲԱՆԱԼԻՆ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ Է՝ ՄԱՅՐԵՆԻՆ…

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան:


            Միջոցառմանը հրավիրված Շիրակի մարզում բնակվող ազգային փոքրամասնություն կազմող համայնքների ներկայացուցիչները /ռուս- Աննա Էմկե, հույն-հունարենի դասատու Մուշեղ Տիտանյան և համայնքի ներկայացուցիչ Կենս Իսպիրյան-Լազարև, եզդի- Մուրադ Շամոյան, ասորի-Վիտալի Միրզոև,  ուկրաինա- Նատալյա Պասխալովա./ սիրով ներկայացրին ռուսերեն, հունարեն, եզդիերեն, ասորերեն, ուկրաիներեն լեզուների ծագման մասին գիտական տարբեր տեսակետներ ու վարկածներ, հետաքրքիր տեղեկություններ ու նորույթներ: Մեր ոսկեղենիկ մայրենիի մասին խոսեց ՇՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հակոբյանը: Մասնակիցներից երկուսը միացել էին միջոցառմանը  Zoom ծրագրով` առցանց հարթակով: Նման ձևաչափով միջոցառում ՇՄԳ-ի և ԳՄՌԿ Գյումրու կենտրոնի հետ համատեղ, առաջին անգամ էր անցկացվում, որը յուրահատուկ և հետաքրքիր ընթացք ունեցավ: Գրատախտակին փակցված էին ներկայացված ազգերի սիմվոլներ, այդ լեզուներով շնորհավորանքներ, բարեմաղթանքներ իսկ Էկրանին ցուցադրվում էր նախապես պատրաստված մարզում բնակվող փոքրամասնությունների, նրանց ազգային սովորույթների մասին պատմող պտտվող տեսահոլովակ: Օրվա խորհրդին համահունչ` միջոցառումն անցավ համատեղ քննարկումների, մտքերի փոխանակությունների և հաճելի ու ջերմ մթնոլորտում:Շորհակալություն հայտնելով մասնակիցներին և շնորհավորելով նրանց օրվա առիթով` եզրափակիչ խոսքով հանդես եկան ԳՄՌԿ Գյումրու կենտրոնի տնօրեն  Հ. Համբարձումյանը և մարզային գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով