Հինգշաբթի, 18 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ռուսական մանկական կինոյի օրը գրադարանում

Ռուսական մանկական կինոյի օրվան նվիրված «Մանկության հեքիաթներ»շարքի մուլտֆիլմերի դիտումը հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալ ծրագրի մուլտֆիլմերին, այլև ստուգել հայ դպրոցականների բառապաշարը և հիանալ դրանով։ Այս մասին միջոցառումից հետո խոսեց Գյումրիի Ռուսական տան ռուսաց լեզվի մասնագետ Աննա Էմկեն։ Նշենք, որ միջոցառումն անցկացվել է Գյումրու« Ռուսական տան» և Շիրակի մարզային գրադարանի հետ համատեղ։
«Մենք ողջունում ենք նման միջոցառումների անցկացման ձևաչափը։ Այս անենը ամրապնդում է դպրոցականների կապը ռուսաց լեզվի հետ, հատկապես երեխաների դաստիարակության վրա դրական ազդեցություն է թողնում ինտերակտիվ խաղերի անցկացումը»,- իր հերթին հավելեց Շիրակի մարզային գրադարանի փոխտնօրեն Գեգեցիկ Գևորգյանը։
Գյումրու Լորդ Բայրոնի անվ. թիվ 20 հիմնական դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների աշակերտները դիտեցին Ամանորին նվիրված մուլտֆիլմերը, բարության և հրաշքների մասին՝ «Հեքիաթ Տոնածառի մասին», «Հաջողակ տոմս», «Սարդի ցանց»: Դիտումից հետո երեխաները պատասխանեցին հարցերին, թեմայի վերաբերյալ խաղ խաղացին, իսկ հետո ստացան քաղցր նվերներ՝ կոնֆետներ, ակտիվության, խելացիության և ռուսաց լեզվի գերազանց իմացության համար։
Եզրափակելով, երեխաները նշեցին, որ իրենց շատ են դուր եկել մուլտֆիլմերը և հատկապես քաղցր նվերները Հին Նոր տարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով