Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Էջ առ էջ կրթություն

Ինչպե՞ս խթանել ընթերցասիրությունը աշակերտների մոտ

Շիրակի մարզային գրադարանի և «Խորան Արդ» ինտելեկտուալ ակումբի համագործակցությամբ՝ «Էջ առ էջ» կրթական ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ «Ինչպե՞ս խթանել ընթերցասիրությունը աշակերտների մոտ» թեմայով քննարկում։

Քննարկումը վարեց «Խորան Արդ» ինտելեկտուալ ակումբի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը։ Հանդիպմանը ներկա էին մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գրադարանավարներ, ծնողներ և երիտասարդ ընթերցասերներ։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ընթերցանության կարևոր դերին հասարակության ձևավորման ու զարգացման գործում, ներկայացվեցին ընթերցասիրությունը խթանելու տարբեր մեթոդներ, իսկ մասնակիցները հնարավորություն ստացան կիսվել իրենց փորձով ու տեսակետներով՝ քննարկումն առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելով։

Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ կարևորելով նման համագործակցությունների դերը կրթական ու մշակութային նախաձեռնությունների զարգացման և ընթերցանության մշակույթի խթանման գործում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով