Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Ամառային դպրոց

Ամառային դպրոցի չորրորդ շաբաթ

Շիրակի մարզային գրադարանի ամառային դպրոց-ճամբարի հերթական հագեցած ու հետաքրքիր շաբաթը։
Շաբաթվա մեկնարկին երեխաները մեծ ոգևորությամբ նշեցին Վարդավառը, որը լի էր ուրախությամբ, խաղերով և բարձր տրամադրությամբ։
Ռուսերենի և անգլերենի դասերի ընթացքում նրանք սովորեցին ընտանիքի անդամներին, կենդանիների անվանումները և հարստացրին իրենց բառապաշարը նոր բառերով ու արտահայտություններով։ Թատերական խմբակի պարապմունքներին երեխաները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու զարգացրին իրենց ստեղծագործական հմտությունները։
Ճամբարականներն այցելեցին Գյումրու թիվ 1 ավագ դպրոց, որտեղ նկարչության մասնագետի հետ կատարեցին հետաքրքիր ստեղծագործական աշխատանք՝ արտահայտելով իրենց երևակայությունն ու մտքերը գույների միջոցով։
Շաբաթվա ընթացքում երեխաները մասնակցեցին նաև վարպետաց դասերի, մարմնամարզության և ընթերցանության ժամերի, ինչպես նաև մեծ սիրով խաղացին բակային խաղեր՝ համատեղելով ուսուցումը, ակտիվ հանգիստն ու հաճելի ժամանցը։
Շաբաթն ամփոփվեց մշակութային այցով դեպի Ձիթողցոնց տուն-թանգարան, որտեղ երեխաները ծանոթացան Գյումրիի հարուստ պատմությանը, կենցաղին և քաղաքի մշակութային ժառանգությանը՝ իրենց հետ տանելով նոր գիտելիքներ և անմոռանալի տպավորություններ։
Ամառային դպրոց-ճամբարի յուրաքանչյուր շաբաթ երեխաների համար դառնում է նոր գիտելիքների և բացահայտումների հրաշալի հնարավորություն։

Ամառային դպրոցի առաջին փուլը մոտեցավ իր ավարտին։🧡

Մեր առաջին փուլի ճամբարականներից մի քանիսն այսօր հրաժեշտ տվեցին այս գեղեցիկ ու հիշարժան օրերին` իրենց հետ տանելով նոր գիտելիքներ և անմոռանալի հուշեր։

Միևնույն ժամանակ, մեծ ուրախությամբ արդեն դիմավորում ենք մեր նոր ճամբարականներին, ովքեր պատրաստ են միանալ ամառային դպրոցի հետաքրքիր ու բազմազան առօրյային։

Առջևում սպասվում է նոր բացահայտումներ, ստեղծագործական զբաղմունքներ, ուրախ խաղեր և անմոռանալի արկածներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով