Ամառային դպրոցի երրորդ շաբաթ
Այսօր ամփոփեցինք մեր ամառային դպրոց-ճամբարի ևս մեկ հագեցած ու հետաքրքիր շաբաթ՝ լի նոր գիտելիքներով ու բացահայտումներով։
Անգլերեն և ռուսերեն լեզուների դասընթացների ընթացքում ճամբարականները սովորեցին տարվա եղանակները, շաբաթվա օրերը և համալրեցին իրենց բառապաշարը բազմաթիվ նոր բառերով, իսկ թատերական արվեստի դասերին ստեղծագործական խաղերի միջոցով զարգացրին իրենց երևակայությունն ու բեմական հմտությունները։
«Մասնագիտության հետքերով» ծրագրի շրջանակում երեխաներն այցելեցին Գյումրու հրշեջ-փրկարար ծառայություն, որտեղ ծանոթացան փրկարարների պատասխանատու և կարևոր աշխատանքին։
Շաբաթվա ընթացքում նրանք մասնակցեցին նաև առաջին բուժօգնությանը նվիրված սեմինարի, սովորեցին արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու հիմնական կանոնները և գործնականորեն կիրառեցին ստացած գիտելիքները։
Շաբաթն ավարտվեց մշակութային այցով դեպի B612 Art Gallery, որտեղ երեխաները բացահայտեցին երկվորյակ եղբայրներ Մամիկոն և Աշոտ Միքայելյանների ստեղծագործական աշխարհը՝ ծանոթանալով նրանց կտավներին, քանդակներին և հեղինակային զարդերին։
Շաբաթը հագեցած էր բազմաթիվ ինտելեկտուալ ու բակային ակտիվ խաղերով, ընթերցանության ժամերով:
Մեր ամառային դպրոց-ճամբարը շարունակում է երեխաներին պարգևել արժեքավոր գիտելիքներ, օգտակար հմտություններ և անմոռանալի հիշողություններ։
