Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

Երիտասարդ բնապահպան

Շիրակի մարզային գրադարանի Սպասարկման բաժնի նախաձեռնությամբ Երիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիայի (YMCA) հետ համատեղ անցկացվեց եռօրյա «Երիտասարդ բնապահպան» խորագրով սեմինար-պարապմունք։
Սեմինար-պարապմունքների նպատակն էր բարձրացնել երիտասարդների բնապահպանական իրազեկվածությունը և խթանել նրանց ակտիվ մասնակցությունը շրջակա միջավայրի պահպանության գործում։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին շրջակա միջավայրի պահպանության արդիական խնդիրները՝ կլիմայի փոփոխությունը, ջրային և օդային աղտոտվածությունը, թափոնների կառավարման արդյունավետ մեթոդները, ինչպես նաև երիտասարդների դերը բնապահպանական նախաձեռնություններում։
Սեմինար-պարապմունքները վարեցին YMCA-ի կամավորները, այդ թվում նաև գրադարանի աշխատակցուհի Անահիտ Վարագյանը։
Հանդիպումներին մասնացկում էին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ, աշխարհագրության ուսուցչուհի Ալիսա Պողոսյանի գլխավորությամբ, ակադեմիկոս Մ.Գ. Թումանյանի անվան Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները՝ Կարիերայի ուղղորդման պատասխանատու Լուսինե Մարգարյանի և Ջերմատնային տնտեսության դասախոս Ռոզա Կարապետյանի ուղեկցությամբ։
Սեմինար-պարապմունքների շրջանակներում մասնակիցները ոչ միայն ձեռք բերեցին տեսական գիտելիքներ բնապահպանության ոլորտից, այլև կատարեցին թիմային աշխատանքներ՝ առաջարկելով իրենց լուծումները տարբեր բնապահպանական խնդիրների վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների և բույսերի տեսակներին։
Եռօրյա սեմինար-պարապմունքը երիտասարդների համար դարձավ գիտելիքի, փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի խթանման հարթակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով