Ֆրանկոֆոնիայի խթանում
Շիրակի մարզային գրադարանում KASA Swiss Humanitarian Foundation «ԿԱԶԱ» հիմնադրամի «Ֆրանկոֆոնիայի խթանում» ծրագրի թիմի նախաձեռնությամբ ֆրանսախոսների համար անցկացվեց «Մշակութային սրճարան» աշխատարանը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հետաքրքիր խաղերի, ինտերակտիվ առաջադրանքների և թեստերի միջոցով բացահայտեցին ֆրանսերենի մի շարք զվարճալի, ինքնատիպ ու տարօրինակ արտահայտություններ՝ ոչ միայն հարստացնելով իրենց լեզվական գիտելիքները, այլև ծանոթանալով ֆրանսիական մշակույթի հետաքրքիր առանձնահատկություններին։
Աշխատարանն անցավ ակտիվ, ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում՝ ապահովելով մասնակիցների բարձր ներգրավվածությունն ու դրական տպավորությունները։
